Bitcoin-ի գինը մոտենում է վերջին ամսվա նվազագույնին

Նյութի հրապարակման պահին այն կազմում է 54304.4$

Աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթը մոտենում է վերջին ամսին գրանցված նվազագույն արժեքին։ Հիշեցնենք, որ մարտի վերջին շաբաթում դրա արժեքը իջել էր մինչև 51325$։

Դրա արժեզրկումը որոշ մասնագետներ կապում են Չինաստանում էներգամատակարարման խնդիրների հետ(bitcoin-ի մայնինգի հիմնական մասը բաժին է ընկնում հենց Չինաստանին)։ Նաև շրջանառվում է տեղեկատվություն, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատրաստվում է միջոցներ ձեռնարկել կրիպտոարժույթներով փողերի լվացման դեմ, ինչը ևս ազդեց ինչպես bitcoin-ի, այնպես էլ ալտկոինների գնի վրա, որոնք ևս արժեզրկվեցին 8-23 տոկոսով։

Կրիպտոարժույթների այս արժեզրկումը արդեն իսկ հանգեցրել է թրեյդերների մոտ 11$ մլրդ-ի վնասի ու եթե անկման այս տեմպը ժարունակվի, ապա շատ մոտ ապագայում մենք կարող ենք տեսնել bitcoin-ի անկում մինչև 40․000 - 45․000$:

Դիտումների քանակը` 49