Bitcoin-ի գինը նվազել է մինչև 33.775 USD

Bitcoin-ի գինը նվազել է նախկին ռեկորդ սահմանած ցուցանիշներից և կազմել 33.775 USD

Ֆինանսական վերլուծաբանների կանխատեսումները մասնակի հաստատելով bitcoin-ի գինը սկսել է նվազել։ Չնայած այդ "նվազմանը", bitcoin ստացող մայնինգ կազմակերպությունների եկամուտները շարունակում են 300-500% աճ գրանցել։

Թե ինչպես կպահի իրեն կրիպտոգիգանտը տարբեր վերլուծաբաններ տալիս են տարբեր կանխատեսումներ, օրինակ կրիպտոինվեստիցիոն ֆոնդ Hash CIB-ն արել է կանխատեսում, ըստ որի bitcoin-ի գինը կանցնի 100․000 USD-ն, իսկ Bank of America-ն անվանել է bitcoin-ը վատագույն "փուչիկ", որը ամեն վայրկյան կարող է, այսպես կոչված, պայթել՝ սնանկացնելով դրա մայնինգով զբաղվող ընկերություններին ու իրենց հիմնական ակտիվները bitcoin-ի տեսքով պահող կազմակերպություններին ու անհատներին։

Դիտումների քանակը` 114