Bitcoin-ը գնային նոր ռեկորդներ է սահմանում

Մեկ օրվա ընթացքում այն թանկացավ 4․000 $-ով, իսկ Ethereum-ի գինը կազմում է 1․836 $

Չնայան վերլուծաբանների բացասական կանխատեսումներին bitcoin-ը շարունակում է գնային ռեկորդներ սահմանել։ Այս անգամ ընդամենը մեկ օրվա ընթացքում մարտի 12-ից 13-ը այն գրանցեց աճ 4․000$-ով անցնելով 60․000$-ի շեմը և նյութի հրապարակման պահին դրա գինը կազմում էր 60․227$ կամ 31․743․939 դրամ։

Մինչ այդ bitcoin-ը դեռ հունվարին կտրուկ աճեց մինչև 30.000$, իսկ փետրվարի կեսին 50.000$, սակայն չկանգնելով դրա վրա փետրվարի 22-ին անցավ 58.000$-ը։ Այդպիսի կտրուկ աճեր գրանցելուց հետո bitcoin-ի աճը մի որոշ ժամանակով դանդաղեց, նույնիսկ որոշ անկումներ գրանցվեցին, հավանաբար ներդնողները ցանկանալով ամրացնել իրենց եկամուտները գնի պիկի ժամանակ մեծ քանակության BTC հանեցին վաճառքի, ինչը և դարձավ անկման պատճառը։

BTC-ի հետևից աճ են գրանցում նաև մյուս կրիպտոարժույթները: Օրինակ litecoin-ը գրանցեց գրեթե 20% աճ ու վաճառվում է 217$-ով, իսկ Ethereum-ը թանկացավ մինչև 1․836 $։

Դիտումների քանակը` 0