Հայտնի են դարձել Intel Core i 11-րդ սերնդի պրոցեսորների տեխնիկական բնութագրերը

10 միջուկ պարունակող 10900/10900k-ին փոխարինել է 8 միջուկ ունեցող 11900/11900k-ը

Տվյալները հայտնի են դարձել Intel-ի ներքին օգտագործման համար նախատեսված սլայդից։ Ինչպես տեսնում ենք, Intel-ը այս տարի պատրաստվում է ներկայացնել միանգամից 10 ֆլագման դասի մոդել՝

11900K - հաճախությունը 3.5Գհց բազային ու 5․2Գհց turboboost3․0 ռեժիմում, մինչև 5․3Գհց մեկ միջուկի և 4․8Գհց  բոլոր միջուկների համար եթե պրոցեսորի ջերմաստիճանը չի գերազանցում 700C-ն, 4,7Գհց բոլոր միջուկների համար turbo ռեժիմում, 8/16 core/thread, 16Մբ քեշ, 125W TDP

11900KF-ը գրեթե նույն 11900K-ն է, միայն այն տարբերությամբ, որ F մոդելը չունի վիդեոմիջուկ։ Նույնը վերաբերվում է նաև 11700K և 11700KF մոդելներին։ հարկ է նշել, որ 11700K-ն և 11900K-ն տարբերվում են միայն turbo ռեժիմում աշխատանքային հաճախությամբ 200Մհց ի օգուտ 11900K մոդելի։

Ընդհանուր առմամբ ներկայացվել են 11900K, 11900KF, 11900, 11900F, 11900T, 11700K, 11700KF, 11700, 11700F և 11700T պրոցեսորները, որտեղ K և KF ինդեկսներով մոդելները ունեն overclocking-ի հնարավորություն, F ինդեկս պարունակող մոդելները, այդ թվում նաև KF, չունեն ինտեգրված գրաֆիկա, 11700 և 11900 մոդելները չունեն overclocking-ի հնարավորություն, իսկ T ինդեքսի դեպքում պրոցեսորների TDP-ն սահմանափակված է 65W-ով։

Intel-ը հայտարարում է մինչև 14% ավել արագագործություն նախկին 10-րդ սերնդի համեմատ, ինչը, հավանաբար կստուգվի պրոցեսորների ազատ վաճառք մտնելուց հետո։

Դիտումների քանակը` 136