Samsung Galaxy S8 և S8+ սմարթֆոնների ՕՀ-երը չեն թարմացվի մինչև Android 10

Samsung Galaxy S8 և S8+ սմարթֆոնների ՕՀ-երը չեն թարմացվի մինչև Android 10, սակայն կստանա 2021 հունվարի անվտանգության թարմացումը

Samsung-ը սկսել է թարմացնել իր 2017թ․-ի ֆլագմանները 2021թ հունվարի անվտանգության թարմացումներով, որը, հնարավոր է, որ s8 և s8+ մոդելների վերջին թարմացումներից է։

Նշենք, որ Galaxy s8 և s8+ մոդելները չստացան նույնիսկ Android 10 օպերացիոն համակարգը, քանի որ դեռ գարնանը Samsung-ը հանել էր այդ մոդելները ամեն ամիս թարմացվող մոդելների ցուցակից։

Ներկա պահին թարմացումը հասանելի է G950FXXSBDUA3 և G955FXXSBDUA3 մոդելների համար, որոնք համապատասխանաբար S8-ը և S8+-ն են Լատինական Ամերիկայի համար և աշխատում են Exynos չիպսետի հիման վրա։

Դիտումների քանակը` 200