Gigabyte-ը ներկայացրել է Radeon RX 6900XT Aorus Master տեսաքարտը

Սակայն մանրամասն տեխնիկական բնութագրերը դեռ չեն ներկայացվել

Gigabyte-ը ներկայացրել է իր նոր "կարմիր" ֆլագմանը AMD-ի 7նմ գրաֆիկական միջուկով՝ Radeon RX 6900 XT Aorus Master.

Նորույթը կառուցված է ոչ ռեֆերենս դիզայնով պլատայի վրա, սնվում է 2 հատ 8-pin psu cable-ներով։

Այն ունի նաև 2 UEFI/VGA(bios) "OC" և "SILENT" ռեժիմներով։ Նոր տեսաքարտը ունի նաև RGB Fusion 2․0 ինտերֆեյսով կարգավորվող լուսավորման համակարգ, որը կարելի է  համապատասխանեցնել համակարգչում առկա այլ Aorus կոմպոնենտների լուսավորման հետ։

Radeon RX 6900XT Aorus Master տեսաքարտի ինչպես մանրամասն տեխնիկական գնութագրերը(օրինակ գրաֆիկական պրոցեսորի և հիշողության հաճախությունները), այնպես էլ վաճառքի հանելու կոնկրետ ժամանակը նշված չէ։

Նկարների և նորության աղբյուր՝ Gigabyte

Դիտումների քանակը` 2