Honor-ը ձեռք է բերել նոր պայմանավորվածություններ Qualcom-ի, Intel-ի և AMD-ի հետ․․․

Honor-ը ձեռք է բերել նոր պայմանավորվածություններ Qualcom, Intel, AMD,Mediatek և Microsoft և այլ ընկերությունների հետ

   Արդեն գրեթե 1․5 տարի է ինչ ԱՄՆ-ն սանկցիաներ է կիրառել չինական Huawei ընկերության դեմ, ինչի հետևանքով վերջինս չէր կարողանում համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ։ Ամեն ինչ հասել էր նրան, որ նույնիսկ Google-ը հրաժարվել էր իր օպերացիոն համակարգը տրամադրել նրան և Huawei-ը ստիպված իր սեփական օպերացիոն համակարգը սկսեց ներառել իր նոր սմարտֆոններում, որոնցում բնական է, որ չկան PlayMarket-ը և google-ի բոլոր հավելվածները՝ GMail, Maps, Chrome, Drive...

   Սակայն Huawei-ը գտավ լուծում սանկցիաներից որոշ չափով խուսափելու համար՝ վաճառելով իր Honor դուստր ընկերությունը, այդպիսով տալով դրան հնարավորություն համագործակցելու միջազգային ԻՏ խոշոր կորպորացիաների հետ առանց սանկցիաների տակ հայտնվելու։

   Honor-ը արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել Qualcom, Intel, AMD, Mediatek, SK Hynix և Sony տեխնիկական գիգանտների հետ և կարող է արդեն ապրանքներ արտադրել դրանց սարքավորումները և ծրագրային ապահովումը օգտագործելով։ 

   Սակայն դրանով Honor-ը չի պատրաստվում սահմանափակվել և նախկին ցածր գնային սեգմենտից պատրաստվում է մտնել միջին և high-end սեգմենտ։ 

Դիտումների քանակը` 43