Nvidia-ն և AMD-ն հավանաբար կհետաձգեն նոր տեսաքարտերի թողարկումը

Ինսայդերը Reddit-ում ինֆորմացիա է հրապարակել համաձայն որի Nvidia-ն երկարացնելու է ներկայիս տեսաքարտերի life cycle-ը և դրայվերների միջոցով ընդհանուր օպտիմիզացիան։

Reddit-ից անանուն ինսայդերը, ով մինչ այդ մի քանի անգամ ճշգրիտ տվյալներ էր հրապարակել ու դիպուկ կանխատեսումներ արել իր սեփական աղբյուրներից տվյալներ ստանալու շնորհիվ, արեց հերթական կանխատեսումը, ըստ որի GPU-ների արտադրողները շուկայի դեֆիցիտի պատճառով պատրաստվում են փոփոխություններ անել իրենց պլաններում կախված նոր արտադրանք թողարկելու հետ։

Օրինակ RTX 3080Ti-ը պետք է թողարկվեր դեռ 2020թ-ի վերջին, ի դեպ՝ այն պետք է ունենար 20Գբ հիշողություն, սակայն մայնինգի "բումի" պատճառով Nvidia-ն հրաժարվեց այդ տարբերակից և հիմա հայտարարվել է նոր անոնս՝ մայիսի վերջին, և պարզ դարձավ, որ 3080Ti-ը ունենալու է 12Gb GDDR6X և հիմնված է լինելու 10240 CUDA միջուկներով GA102-225 գրաֆիկական չիպի վրա(հիշեցնենք, որ 3090-ը հիմնված է 10496 միջուկներով GA102-300 չիպի վրա), սակայն մինչև պաշտոնական վաճառքների սկսելը նոր տեսաքարտը Էմիրատներում հանվեց վաճառքի։

Ինչպես վերջերս հայտնի դարձավ, Nvidia-ն իր նոր Geforce RTX 4000(Ada Lovelace) տեսաքարտերը պատրաստվում է արտադրել 5nm տեխպրոցեսով, սակայն այդ տեխնոլոգիայով չիպեր պատրաստող բոլոր ընկերությունների արտադրական հզորությունները 100 տոկոսով զբաղված են լինելու այլ չիպերի արտադրությամբ, օրինակ TSMC-ն ունի պայմանագրեր AMD-ի հետ 5nm ZEN4 և Apple-ի հետ չիպերի արտադրության համար։

Գրեթե նույն վիճակն է մյուս 5nm տեխնոլոգիային տիրապետող Samsung-ի մոտ, որը իր ուժերը կենտրոնացրել է օպերատիվ հիշողության չիպերի արտադրության շուրջ։

Nvidia-ի պլաններին բավականին լավ ծանոթ ինսայդերը նշում է, որ Nvidia-ն պատրաստվում է երկարացնել ներկայիս(Ampere) տեսաքարտերի life cycle-ը մինչև 2022թ-ի վերջ, ինչը նշանակում է, որ նոր Geforce RTX 4000(Ada Lovelace)-ը եթե նույնիսկ ցուցադրվի 2023թ-ին, ապա վաճառքի կհանվի 2023թ-ի երրորդ եռամսյակում։

 

 

Դիտումների քանակը` 312