Nvidia-ն հետաձգել է սպասվող 3080Ti և 3080 Super մոդելների թողարկումը

Nvidia-ն դեֆիցիտի պատճառով անորոշ ժամանակով հետաձգել է սպասվող 3080Ti և 3080 Super մոդելների թողարկումը

   Ըստ շրջանառվող տվյալների Nvidia-ն դեռ սեպտեմբերի երկրորդ կեսին պետք է թողարկեր 3080Ti և 3080 Super մոդելները, սակայն "սովորական" 3080-ի և 24Գբ ծավալով 3090-ի պատճառով հավանաբար  առաջացել է հիշողության մոդուլների զգալի պակասորդ։ Նաև չի բավականացնում գրաֆիկական պրոցեսորների արտադրությունը, որը ի դեպ կատարվում է Samsung ընկերության 8նմ տեխնոլոգիայով։ Եթե նույնիսկ Nvidia-ն ներկայացներ նշված մոդելները, ապա դա ավելի շատ կլիներ "կեղծ" անոնս միայն թղթի ու սլայդերի վրա, քանի որ մեկ է՝ դրանք կվաճառվեին այն նույն +150-250 տոկոս հավելավճարով, որով որ ներկա պահին վաճառվում են 3070, 3080 և 3090 մոդելները: Օրինակ 3080-ի գինը պաշտոնական կայքում 700$ է,տվյալները՝ այստեղից, բայց նվազագույն գինը, օրինակ amazon-ում 1350$ է, իսկ հայկական շուկայում կախված վենդորից՝ 1290$ ամենահասարակ տարբերակի համար և մինչև 2000$ ավելի "ճոխ", օրինակ Asus Rog STRIX տարբերակի համար։

 

Դիտումների քանակը` 82