RTX 3080 aka "Շրյոդինգերի վիդեոքարտը"

Միայն ծույլը ինչ-որ բան չի խոսում տեսաքարտերի սուր դեֆիցիտի և մայնինգի ամենամեծ "բումի" մասին, սակայն դիտարկվու՞մ է արդյոք կոպեկի մյուս կողմը։

Քչերին է ծանոթ "Շրյոդինգերի կատու" մտային փորձը, որը նաև ներկայացվում է որպես պարադոքս։ Մինչև բուն նյութին անցնելը մի քիչ պատմություն․ այդ տեսությունը առաջարկել է ավստրիացի ֆիզիկոս Էրվին Շրյոդինգերը, որպեսզի նկարագրի քվանտային վերադրման վիճակը(քվանտային վիճակների վերադրում, որոնք դասական տեսանկյունից չեն կարող միաժամանակ վերադրվել, քանի որ այլընտրանքային/փոխբացառող վիճակներ են, ինտերնետ գուրուները արդեն նկատեցին, որ նյութը վերցված է Վիքիպեդիայից)։

 Իսկ հիմա այդ մտային փորձի էությունը․ կատուն, թույնով անոթը և ռադիոակտիվ աղբյուրը գտնվում են փակ արկղում։ Եթե էկրանը ռադիոակտիվություն է գրանցում, ապա անոթը կոտրվում է, և թափված նյութը սպանում է կատվին։ Ըստ քվանտային մեխանիկայի որոշակի մեկնաբանության՝ x ժամանակ անց կատուն միաժամանակ և ողջ է և մեռած։

 Հիմա ընթերցողի մոտ տրամաբանական հարց է առաջանում․ ի՞նչ կապ ունի շրյոդինգերի միաժամանակ և մեռած և ողջ կատուն տեսաքարտերի, դրանց դեֆիցիտի և մայնինգի բումի հետ։ Հարցի պատասխանը երևի դուք էլ արդեն սկսեցիք պատկերացնել՝ ունենք մի սիտուացիա, երբ մենք գիտենք, որ գոյություն ունի որոշակի ապրանք, տվյալ դեպքում տեսաքարտ, սակայն մենք դա տեսնելու կամ գնելու հնարավորություն չունենք, քանի որ այդ տեսաքարտից ոչ մի տեղ չկա, պարադոքս։

 Այստեղ էլ առաջացավ "Շրյոդինգերի վիդեոքարտ" հասկացությունը, և այն վերաբերվում է ոչ միայն RTX3080-ին, այլ նաև "затычка"(nvidia gt1030 կամ օրինակ amd rx550) մակարդակից բարձր բոլոր տեսաքարտերին՝ ինչպես նոր թողարկված rtx 30** և amd rx6***, այնպես էլ ավելի հին gtx 10**, 16**, rtx 20**, amd rx 5*** տեսաքարտերին։

 Եվ ստացվել է մի սիտուացիա, երբ օրինակ ունենք սկսնակ game developer, ով ուզում է level design-ով զբաղվել unreal engine 4-ում, կամ վիդեո մոնտաժող, նկարիչ, դիզայներ, ովքեր ունեն բավական հզոր PC(օրինակ i7/i9/ryzen7/ryzen9, մի քանի տասնյակ Գբ օպերատիվ հիշողություն, տերաբայտերով SSD, QHD և UHD մոնիտորներ, ․․․), սակայն չեն կարող ադեկվատ գներով գնել նորմալ տեսաքարտ ու ստիպված "յոլա են գնում" 1030/1050, լավագույն դեպքում 1070*, "затычка"-ներով։

Հ․Գ․ ները նշված գործերից որոշների համար նույնիսկ 1080Ti-ը կարող է չբավականացնել, եթե իհարկե կարողանաք դրանից գնել։

Դիտումների քանակը` 51