RTX 3080 տեսաքարտի որոշ հատվածներ մայնինգի ժամանակ չափից շատ են տաքանում

GDDR6X հիշողության հատվածում ջերմաստիճանը հասնում է մինչև 110C

RTX 3080-ը կարող է գեներացնել մոտ 80MH/s, որը շատ լավ ցուցանիշ է, ու 1300-1500 դոլարանոց տեսաքարտը կարող է իր գինը հանել մոտ 8 ամսում, սակայն որոշ տեղեկությունների համաձայն այն կարող է այդքան չաշխատել և շարքից դուրս գալ։

Ինչպես հայտնում է TomsHardware-ն, etherium-ի մայնինգի ժամանակ տեսաքարտի հիշողության միացման մասում ջերմաստիճանը հասնում է 110 0C-ի, մինչ դեռ խաղային ակտիվության ժամանակ (Metro Exodus 4k ultra settings) այդ մասը տաքանում է առավելագույնը 102 0C։ Նման ցուցանիշներ է ցույց տվել HWInfo64 ծրագիրը։ 

Նույնիսկ հաճախության 500Մհց-ով դաունգրեյդը շատ բան չի տալիս, բայց խեշռեյտը զգալի է ընկնում։

Իսկ NVIDIA-ն հայտարարել է, որ GDDR6X հիշողության մոտ 1000C ջերմաստիճանը գտնվում է նորմայի սահմաններում, սակայն չի նշում, թե ինչքանով է ազդում նման պայմաններում 24/7 ռեժիմով աշխատանքը տեսաքարտի ռեսուրսի վրա:

Աղբյուր՝ TomsHardware

Դիտումների քանակը` 145