AMD-ն ներկայացրեց իր նոր RX 6700XT տեսաքարտը

Այն նախատեսված է 1440p-ում(QHD) high և ultra կարգավորումներով խաղերը բարձր ֆրեյմռեյտով խաղալու համար

AMD-ն օրերս ներկայացրեց իր նոր RX 6700XT տեսաքարտը։ Նորույթը հիմնված է 7 նանոմետր տեխնոլոգիայով կառուցված AMD Navi22 չիպի վրա։

Տեսաքարտի չիպը ունի 40 հաշվողական բլոկ(compute unit) 2560 stream պրոցեսորներով, պիկային հաճախությունը իր ստանդարտ 230 վատտ հզորության ժամանակ կարող է հասնել մինչև 2581Մհց, իսկ այսպես կոչված "խաղային հաճախությունը"(խաղերի ժամանակ տեսաքարտի չիպի սպասվող հաճախությունը)՝ մինչև 2424Մհց։ Նորույթը ունի 40 ray accelerator(6800xt և 6900xt մոդելները ունեն համապատասխանաբար 72 և 80), ֆիլռեյտը կազմում է 413GT/s, լողացող կետով օպերացիաների արագությունը 13․21TFLOPs, կես ճշտության օպերացիաների արագությունը՝ 26․43 TFLOPs։

AMD RX 6700XT տեսաքարտը ունի նաև 12Գբ GDDR6 192բիտ ինտերֆեյսով և 384Գբ/վ առավելագույն թողունակությամբ հիշողություն։

Սպասվում է, որ նորույթը կհանվի վաճառքի մարտի 18-ին։ AMD-ն նշել է նաև RX 6700XT տեսաքարտի առաջարկվող գինը՝ 479$, սակայն չարժի սպասել նրան, որ տեսաքարտերը վաճառքի կհանվեն այդ գներով, քանի որ նայելով օրինակ ռեֆերենս դիզայնով Nvidia RTX3080-ի 699$ պաշտոնական գնի և իրական՝ 2000$+ գների վրա կասկածները լրիվ վերանում են։ Լավագույն դեպքում պետք է սպասել 1300-1500$ կամ 700.000-800.000AMD գնին, եթե իհարկե հնարավոր լինի դրանք առհասարակ վաճառքում գտնել՝ "press F to respect" բոլոր մայներներին։

Նյութի և նկարի աղբյուրը՝  AMD

Դիտումների քանակը` 119