Տեսաքարտերի հայկական շուկայի վերլուծություն 2021 փետրվար

Տեսաքարտը տեսնու՞մ ես։ Ես էլ չեմ տեսնում, բայց ինքը կա։

 Գրեթե բոլորը, ովքեր այս պահին պատրաստվում են նոր համակարգիչ գնել կամ թարմացնել արդեն առկա համակարգչի տեսաքարտը կամ սնուցման համակարգը, անկախ նրանից թե ինչ նպատակներով է օգտագործվելու այդ նոր համակարգիչը, լինեն դա խաղեր, դիզայն թե մոնտաժ, հայտնվել են շատ բարդ իրադրության մեջ, քանզի առաջին հայածքից պարզ գործողությունը դարձել է համարյա անհնարին։ Մայնինգով զբաղվողները սրբել-տարել են խանութներից գրեթե բոլոր տեսաքարտերը և միջին ու բարձր որակի և հզորության սնուցման համակարգերը։ 

 Այստեղ կներկայացվեն, թե ինչ մոդելի տեսաքարտ ինչ գնով կարելի է առհասարակ գտնել, բայց հասկանալի պատճառներով չեն նշվի խանութների անունները: Հին տեսաքարտերը և վերավաճառողների կողմից ներկայացված "не бита, не крашена" սկզբունքով վաճառվող տեսաքարտերը չեն դիտարկվելու, քանի որ դրանց գնելը հավասարազոր է լոտոին։ Եվ այսպես, սկսենք։

 Սկսենք Երևանում գտնվող համակարգչային տեխնիկայի վաճառքի առաջատարներից մեկից․

Palit GT 1030 - 46.000 AMD

Arktek GTX 750Ti - 99.000 AMD

Gigabyte GT 1030 68.200AMD

Հիշեցնենք, որ հիմա 2021-ն է, իսկ նշվածներից ամենանորը ներկացացվել էր 2017-ին։

 Հաջորդում տեսականին քիչ ավելի շատ է հույց ներշնչում․

Afox GT 210 - 19.000AMD

Afox GT 730 - 40.000AMD

Palit GT 730 - 32.000AMD

Palit GT 730 - 48000AMD

Asus GT 1030 - 65000AMD

Arktek GTX750Ti - 90.000AMD

Asus TUF RTX 2060 - 360.000AMD

Gigabyte RTX 2060super - 450.000AMD

Asus Dual RTX 2070 - 450.000AMD

Կարևոր է նշել, որ և 2070-ը և 2060super-ը վաճառվում են նույն գնով(nvidia-ն ներկայացնելու ժամանակ 2060 super մոդելի համար հայտարարել էր 399$ founders edition մոդիֆիկացիայի համար), նաև այս խանություն ևս առկա չեն AMD RX տեսաքարտեր։

Երրորդ խանութից տվյալներ վերցնել չստացվեց, քանի որ այնտեղ վաճառքում առկա չեր նույնիսկ 1 տեսաքարտ, սակայն մեկ-երկու ամիս առաջ այնտեղ էր տեսքարտերի ամենամեծ տեսականին՝ սկսած 1650-ից, վերջացրած 2080 super/Ti:

Տվյալները չորրորդ խանութից․

  Asus dual RTX 2080 Super - 899.000 AMD

  Asus dual AMD RX580 - 289.000 AMD

  Asus TUF RTX 2060 - 599.000 AMD

  Asus dual GTX 1660 Ti - 199.000 AMD

 Չնայած մայնինգի բումին և տեսաքարտերի սուր դիֆիցիտին, հնարավոր է որոշ մոդելներ գտնել, սակայն հավանաբար տեսաքարտի 200-350% արժեքով։ Թե ինչքանով հիմնավորված կլինի այդ գնումը, ասելը դժվար է։

Դիտումների քանակը` 97